տուն Աշխարհ Իսպանիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 19 130-ի

Իսպանիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 19 130-ի

185
0
Իտալիա, կորոնավիրուս

Անցած օրվա ընթացքում Իսպանիայում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է ավելի քան հինգ հազարով՝ հասնելով 183 հազարի, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը:

24 ժամվա ընթացքում մահացել է 551 մարդ, զոհերի ընդհանուր թիվը հասել է 19 130-ի: 

Ապաքինվել է 74,8 հազար մարդ: Վարակի ակտիվ դեպքերի ընդհանուր թիվն այսօր կազմում է մոտ 89 հազար: