Իսպանական ՌՕՈւ-ի բազմակի նշանակության Eurofighter Typhoon կործանիչն ուսւմնական թռիչքի ժամանակ անկում է ապրել: Ռազմական ինքնաթիռի օդաչուն չի կասցրել գործարկել կատապուլտը:
Ինչպես հաղորդում է Deutsche Presse-Agentur լրատվական գործակալությունը՝ վթարը տեղի է ունեցել այսօր Իսպանիայի հարավում՝ Սևիլիայից ոչ հեռու գտնվող Մորոն ռազմաօդային կայանի երկնքում:
Իսպանական ԶԼՄ-ների, մասնավորաես՝ Diario ABC-ի տվյալներով՝ օդաչուն չի հասցրել դուրս գալ ինքնաթիռից: Europa Press-ի տվյալներով՝ իսպանական ՌՕՈւ-ի զոհված կապիտանն ուներ կին և որդի:
Վայէջքի պատրաստվելիս տեղի ունեցած վթարի պատճառներն առայժմ անհայտ են: