տուն Քաղաքական Միջազգային Իսպանիայում խստացնում են հղիության արհեստական ընդհատման համար պատիժը

Իսպանիայում խստացնում են հղիության արհեստական ընդհատման համար պատիժը

157
0

surrogate-mother-offered-money-for-abortion

Իսպանիայի կառավարությունն աջակցել է հղիության արհեստական ընդհատման համար նախատեսված պատիժները։ Դրա հակառակորդները պատրաստվում են լուրջ բողոքի ակցիաների։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Օրենքի նոր խմբագրման արդյունքում այն թույլ է տալիս կանանց՝ աբորտ իրականացնել միայն այն դեպքում, եթե նրանք դարձել են բռնաբարության զոհ կամ հղիությունը սպառնում է նրանց առողջությանը։ «Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի նոր երեխայի կյանքը կախված լինի բացառապես մոր առողջությունից»,- ասել է Իսպանիայի արդարադատության նախարար Ալբերտո Ռուիս Գալյարդոն։

Օրենքի գործող նորմերը թույլ է տալիս կանանց ընդհատել հղիությունը, եթե այն գտնվում է մինչև 14 շաբաթական փուլում։ Եթե սաղմն ունի որոշակի խնդիրներ, ապա այդ ժամկետը երկարացվում է մինչև 22 շաբաթ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here