Իսպանիայի նորընծա թագավոր Ֆելիպե 6-րդը, ով գահին է բարձրացել հունիսի 19-ին, իր առաջին պաշտոնական այցը կկատարի Վատիկան։ Նախատեսված են նաև նրա այցերն Իսպանիային հարևան Մարոկո, Ֆրանսիա, և Պորտուգալիա։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Անուել Գարսիա Մարգալյոն։
Նա նաև նշել է, որ սեպտեմբերին միապետը նախատեսում է մեկնել Նյու Յորք, ուր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի մեկնարկին ներկայացնելու է Իսպանիայի արտաքին քաղաքականության զարգացման հիմնական ուղղությունները։
Ներկայում Իսպանիան պայքարում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում մշտական ներկայություն ունենալու համար։