տուն Սպորտ Իսպանիայի հարկային վարչություն. Բարսելոնան 9 միլիոն եվրոյի հարկեր է թաքցրել

Իսպանիայի հարկային վարչություն. Բարսելոնան 9 միլիոն եվրոյի հարկեր է թաքցրել

70
0

rsz_1maxresdefault
Իսպանիայի հարկային վարչությունն արքայական դատարան է փոխանցել 2013թ.-ի ամռանը բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարի «Սանտոսից» «Բարսելոնա» տեղափոխվելու գործով հետաքննության արդյունքները: Այս մասին հաղորդում է իսպանական Marca-ն:

Պարբերականի տեղեկություններով՝ հետաքննությունն եկել է այն եզրակացության, որ կատալոնական ակումբը կանխամտածված կերպով է թաքցրել 9 միլիոն եվրո պետական հարկը:

Ֆինանսական մեքենայության հիմնական գործող անձը «Բարսելոնայի» արդեն նախկին նախագահ Սանդրո Ռոսելն է, ով ակումբից հեռացել է այս տարվա հունվարին:

«Կապտանռնագույններն» արդեն փոխհատուցել են պետբյուտջեին պատճառված վնասը՝ փոխանցելով 13,5 միլիոն եվրո: Այս փաստը, սակայն, կատալոնացիներին չի ազատում դատական հնարավոր պատասխանատվությանից: