Իսպանիայի հավաքականի դարպասապահ Պեպե Ռեյնան կարիերան շարունակելու է Մյունխենի «Բավարիայում»։ Իսպանացու տրանսֆերը «Լիվերպուլից» կազմել է 2 մլն եվրո։
Ավելի վաղ իսպանացու ծառայություններով հետաքրքրության մասին հայտնել էր «Միլանը», սակայն տրանսֆերը չէր կայացել իսպանացու՝ բարձր աշխատավարձի պահանջից հետո։ Նախորդ մրցաշրջանում Ռեյնան վարձավճարով հանդես էր գալիս «Նապոլիում», սակայն իտալական և անգլիական ակումբները համաձայնության չեն եկել նրա տրանսֆերի պայմանների մասով։