տուն Սպորտ Իսպանիայի հավաքականը ժամանել է Բրազիլիա (տեսանյութ)

Իսպանիայի հավաքականը ժամանել է Բրազիլիա (տեսանյութ)

116
0

FBL-WC-2014-ESP-ARRIVAL

Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականը ժամանել է բրազիլական Կուրիտիբա քաղաք: Այս մասին գրում է իսպանական Mundo Deportivo պարբերականը:

Մունդիալ 2014թ.-ի հայրենիք՝ Բրազիլիա աշխարհի գործող չեմպիոնները ժամանել են Վաշինգտոնից: Թռիչքի տևողությունը կազմել է մոտ 10 ժամ:

Հաղորդվում է, որ իսպանացիներին դիմավորել են մոտ 200 երկրպագուներ: Վերջիններիս ողջունել են «Կարմիր Ֆուրիայի» գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն, Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլիասն ու կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան:

Աշխարհի առաջնության խմբային փուլում իսպանացիների մրցակիցները կլինեն Նիդերլանդների, Չիլի և Ավստրալիայի հավաքականները: Դել Բոսկեի սաներն իրենց առաջին հանդիպումը կանցկացնեն հունիսի 13-ին՝ խաղալով հոլանդացիների դեմ: