տուն Քաղաքական Միջազգային Իսպանիայի թագավորի քույր Քրիստինային կարող են մեղադրել ֆինանսական հանցագործությունների մեջ

Իսպանիայի թագավորի քույր Քրիստինային կարող են մեղադրել ֆինանսական հանցագործությունների մեջ

102
0

infanta

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի քրոջը կարող է մեղադրեն փողերի լվացման եւ ֆինանսական հանցագործությունների մեջ։ «Դատավոր Կաստրոն ինֆանտա Քրիստիայի նկատմամբ մեղադրանք կներկայացնի փողերի լվացման եւ ֆինանսական հանցագործությունների հարցով, որը կատարել է նրա ամուսինը 2007 եւ 2008 թվականներին։ Հավանական է, որ դատական որոշումը հայտնի կլինի այս շաբաթ, իսկ ավելի ստույգ՝ երկու օրից հետո»,- գրում է El Mundo-ն, նշելով, որ խոսքը հարկային հանցագործությունների եւ ամուսինների համատեղ՝ Aizoon ընկերության կողմից փողերի լվացման մասին է։ Ինֆանտա Քրիստինային կարող է սպառնալ 11 տարվա ազատազրկում՝ 6-ը փողերի լվնցման համար եւ 5-ը՝ պետական գանձարանի դեմ հանցագործություններում մասնակից լինելու համար։