տուն Քաղաքական Միջազգային Իսպանիայի թագավորի՝ գահից հրաժարվելու մասին օրինագիծը փոխանցվել է խորհրդարան

Իսպանիայի թագավորի՝ գահից հրաժարվելու մասին օրինագիծը փոխանցվել է խորհրդարան

89
0

rsz_carlosԻսպանիայի նախարարների խորհուրդն այսօր արտակարգ նիստի ժամանակ քննարկել է թագավոր Խուան Կառլոսի՝ գահից հրաժարվելու կարգի մասին սահմանադրական օրենքն ու այն ուղարկել խորհրդարանի քննարկմանը: Այս մասին հաղորդում է EFE գործակալությունը:

Փաստաթղթի կարճ տեքստում ասվում է միայն, որ Խուան Կառլոսը հրաժարվում է գահից, և այդ որոշումն ուժի մեջ կմտնի Boletin Oficial del Estado (BOE) պաշտոնական աղբյուրում հրապարակվելուց հետո:

Կառավարությունը նաև հայտարարություն է ընդունել, որում վստահություն է հայտնել, թե ապագա թագավոր Ֆելիպե VI-ի «բնավորությունը, Իսպանիային ծառայելու փորձն ու դրան կոչված լինելը» թույլ կտան վերջինիս համարժեք կերպով կատարել պաշտոնեական պարտականություններն ու ամրապնդել միապետությունը: Տեքստում նշվում է, որ միապետությունը կոչված է «երաշխավորելու իսպանացիների միությունը, զարգացումը, համաձայնությունն ու բարեկեցությունը»: