Իսպանիայի թագավոր Խուան Կարլոս Առաջինը երեկ վիրահատության է ենթարկվել։ Վիրահատվել է նրա կոնք-ազդրային հոդը, սակայն բժիշկները հայտարարել են, որ միապետին անհրաժեշտ է ևս մեկ վիրահատություն։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
Վիրաբույժ Միգել Կաբանելան ԱՄՆ-ից ժամանել է Մադրիդ հատուկ այս վիրահատությունն իրականացնելու համար։ Այն տևել է մոտ երկու ժամ․ «Բարեբախտաբար, ամեն ինչ լավ է ընթացել և՛ միապետի, և՛ մեր, և՛ երկրի համար», — ասել է վիրաբույժը։
Տեղեկացնենք, որ սա Խուան Կարլոսի տարած 8-րդ վիրահատությունն է վերջին 3 տարիների ընթացքում։