Իսպանական Սալոբրեյա քաղաքում սեպտեմբերի 10-14-ը անցկացվում է արագ շախմատի պատանիների աշխարհի երիտասարդական առաջնությունը, որն անցկացվում է մինչև 18 տարեկան մասնակիցների շրջանում:
«Armsport.am»-ի հրապարակման համաձայն ՝ շախմատի արագ մրցաշարի արդյունքում Իսպանիան ներկայացնող հայազգի մարզիկ, Ասպետ Թադևոսյանը վաստակել է 7,5 միավոր 9 հնարավորից ՝ դառնալով աշխարհի չեմպիոն:
Ասպետ Թադևոսյանը ներկայացնում է իսպանական «Fianchetto Sierra Sur» ակումբը: Սեպտեմբերի 13-ին և 14-ին նա մրցելու է նաև բլից շախմատի մրցաշարում։