Իսպանական Marca թերթը իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել, որպեսզի պարզի նրանց կարծիքը Իսպանիայի հավաքականում անցկացվելիք փոփխությունների վերաբերյալ։ Խոսքը հիմնականում վերաբերում էր թիսի մարզիչ Վիսենտե Դել Բոսկեին։
Համաձայն հարցման արդյունքների, Եվրոպայի եւ աշխարհի գործող չեմպիոնների երկրպագուների 68,58%-ը պահանջում են Դել Բոսկեի հրաժարականը։
Ինչ վերաբերում է ֆուտբոլիստներին, ապա ըստ երկրպագուների։ թտմը պետք է լքեն կիսապաշտպան Խավի Էրնանդեսը (94,2%), հարձակվողներ Դավիդ Վիլյան (91,1%) եւ Ֆերնանդո Տորրեսը (89,8%)։
Հարցմանը մասնակցել են շուրջ 150 հոգի։
Հիշեցնենք, որ Իսպանիան չկարողացավ հաղթահարել Աշխարհի առաջնության խմբային փուլը, պարտվելով Նիդերլանդների եւ Չիլիի հավաքականներին։