Վախթանգ Սիրադեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Երկու օր շարունակ փորձել եմ հասկանալ, թե իսկապե՞ս վարչապետը կարող է փաստաթուղթ ստորագրել՝ առանց այն կարդալու, չէ՞ որ այդ պաշտոնն իր կարևորությամբ երկրորդ աթոռն է աթոռների չինովնիկական հիերարխիայում, ինչն, այնուամենայնիվ, որոշակի պարտավորություն է առաջացնում իր վրա նստողի համար:
Բայց հետո հիշեցի օֆշորային պատմությունը, ըստ որի՝ վարչապետը չէր իմանում, որ իր անունով հաշիվ է բացվել օֆշորում, նրա վրա գումար է հայտնվել այն գործարարի միջոցներից, որին հենց ինքն էր համոզել մասնակցություն ունենալ աֆրիկյան խիստ կասկածելի գործարքում: Բայց պատմությունն ընդհատվեց, երբ վարչապետը հրաժարվեց իր մասնակցությունից տվյալ գործարքում, և ես ենթադրեցի, որ իսկապես եղել է ոմն կրկնորդ, որն անօրինականորեն օգտագործել է վերջինիս տվյալները և անձնագրի պատճենը:
Եթե այդ ամենը տեղափոխենք այսօր քննարկվող հարցի հարթություն, ապա այս անգամ ևս պետք է ենթադրել, որ վարչապետն իսկապես տեղյակ չի եղել տվյալ փաստաթղթից, քանի որ նրա փոխարեն այն ստորագրել է հենց նույն կրկնորդը: