տուն Տնտեսական Իսկանդարյանը ցույց տվեց ռուսներին ՌԴ հումքային օլիգարխիատի ու իշխանության կապը

Իսկանդարյանը ցույց տվեց ռուսներին ՌԴ հումքային օլիգարխիատի ու իշխանության կապը

117
0

Aleqsandr-Iskandaryan

Ունի՞ Ռուսաստանը ոչ հումքային ապագա, թե ոչ: Այս հարցը Մոսկվա–Երևան տեսակամուրջի ժամանակ այսօր քննարկում էին Հայաստանի և Ռուսաստանի փորձագետները՝  «Ժամանակակից Ռուսաստան. տնտեսական քաղաքականություն» խորագրի շրջանակում: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, Մոսկվայի տնտեսական համաժողովի համանախագահ Ռուսլան Գրինբերգի կարծիքով՝ Ռուսաստանը պետք է ազատվի հումքային հատվածից տնտեսության բարձր կախվածությունից և կառուցի ավելի շատ վերջնական արտադրանք թողարկող տնտեսություն: Նրա խոսքով՝ Ռուսաստանում արդեն կայացել է շուկայական տնտեսությունը, ավելին, բնակչության մոտավորապես 20%-ը միջին խավ է (երբ մարդուն խնայողությունների, ճամփորդությունների, կրթության ու առողջությանը հետևելու համար լրացուցիչ փող է մնում): Բայց, այնուամենայնիվ, ներկայիս Ռուսաստանի տնտեսությունը շատ պրիմիտիվ է՝ նավթագազային ու այլ հումքային ոլորտներից կախվածության պատճառով:

«Նոր համագործակցություն» արդյունաբերական միության նախագահ, Մոսկվայի տնտեսական համաժողովի համանախագահ Կոնստանտին Բաբկինի խոսքով՝ այն տնտեսությունը, որն այսօր ունի Ռուսաստանը, «ոչ նորմալ, ժամանակավոր, հիվանդագին երևույթ է»: Նրա խոսքով՝ այն պետք է դարձնել գիտատար, ինդուստրիալ և արգրարային:

Մեկ այլ ռուս տնտեսագետի խոսքով՝ ներկայումս Ռուսաստանի տնտեսության մեկ երրորդը տիրապետում են թվով հարյուր միլիարդատերեր, և տնտեսության կենտրոնացվածության նման բարձր մակարդակ աշխարհում ոչ մի տեղ չկա: Ըստ նրա, ամեն ինչ պետք է անել՝ Ռուսաստանի տնտեսությունն առավել մրցակցային դարձնելու համար:

Հայակական կողմից քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, սակայն, չէր կիսում ռուս տնտեսագետների այն համոզմունքը, թե Ռուսաստանի տնտեսության կենտրոնացվածությունը կարելի է նվազեցնել, ինչպես նաև թուլացնել այդ տնտեսության կախվածությունը հումքից: «Դուք խոսում եք այն մասին, որ պետք է ոչ թե աջակցություն տրվի հումքային ոլորտի օլիգարխներին (նույնիսկ՝ վերացվի նրանց), այլ պետք է խրախուսել բիզնեսի այն տեսակները, որոնք ոչ հումքային են, ինովացիոն են և այլն և այլն: Մի քիչ այլ կերպ, բայց խոշոր բիզնեսի խնդիր Հայաստանում ևս կա, թեև այն հումքայինի հետ շատ կապված չէ: Բայց ինձ համար, որպես քաղաքագետի, շատ հստակ է, որ լինելու լրիվ հակառակը: Կխրախուսվեն հենց այդ խոշոր օլիգարխները Ռուսաստանի հումքային ոլորտում, քանի որ Ռուսաստանի իշխանությունը օլիգարխիատի այդ տիպից ֆունկցիա է»,- հայտարարեց Ա. Իսկանդարյանը՝ հավելելով, որ այն պրոցեսը, որն ինքը տեսել է Ռուսաստանում, լրիվ հակառակն է այն բանի, ինչին ուզում են հասնել տեսակամուրջին մասնակցող ռուս տնտեսագետները: