Արդեն մեկ շաբաթ է իսլանդական Գրինդավիկ քաղաքը ցնցվում է: Ամենաուժեղ ստորգետնյա ցնցումների մագնիտուդը կազմել է 3,7: Ավելին, տեղի Թորբյերն լեռան հիմքն օրական 3-4 մետրով ուռչում է: Ինչպես հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները մասնագետները հայտարարել են, որ չեն բացառում շուտափույթ ժայթքումը:
Նրանք որոշել են այդ գոտում չափիչ սարքեր տեղադրել, որպեսզի մոտակա օրերին ուշադիր հետևեն սեյսմիկ ակտիվությանը և ավելի ճշգրիտ որոշեն դրա ծագումը: Ժայթքումը կպահանջի ավելի քան 5 հազար մարդու տարհանում:
Earthquake swarm + inflation at an Icelandic volcano. It is challenging to forecast the outcome of unrest, even at closely-monitored volcanoes like those in Iceland. (Not all unrest leads to eruptions.) https://t.co/NMxLldt5hF
— Melanie Kelman (@KelmanMelanie) 27 января 2020 г.