տուն Քաղաքական Միջազգային Եգիպտացի իսլամիստները սպառնում են պայթեցնել բոլոր զբոսաշրջիկներին

Եգիպտացի իսլամիստները սպառնում են պայթեցնել բոլոր զբոսաշրջիկներին

110
0

tourists

Իսլամիստական ռազմականացված «Անսար Բայթ Ալ-Մակդիս» խմբավորումը կոչ է արել Եգիպտոսում հանգստացող բոլոր զբոսաշրջիկներին լքել երկիրը` սպառնալով նրանց ահաբեկչական ակտերով: Reuters գործակալության փոխանցմամբ` այս հայտարարությունը հրապարակված է կազմակերպության պաշտոնական կայքում:

«Անսար Բայթ Ալ-Մակդիս» խմբավորումը որպես վերջնաժամկետ նշել է փետրվարի 20-ը:

Այս կազմակերպությունը համարվում է ամենածայրահեղականներից մեկը: Նրանք իրենց նպատակն են համարում պաշտպանության նախարար, վերջերս ֆելդմարշալի կոչմանն արժանացած Աբդ Ալ-Ֆաթահ Ալ-Սիսիի ղեկավարությամբ իրականացված հեղաշրջումից հետո կազմավորված կառավարությունը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել էր իսրայելա-եգիպտական սահմանի մոտ, ինչի հետևանքով զոհվել էին հարավկորեացի 2 զբոսաշրջիկ: