Երեկ Սիրիայի պետական հեռուստաալիքը հաղորդել էին, որ սպանվել է Սիրիայում «Ալ-Կաիդային» մոտ կանգնած խմբավորումներից մեկի՝ «Ջեբհատ Ալ-Նուսրայի» առաջնորդ Աբու Մուհամադ Ալ-Ջուլանին։
Սակայն ժամեր անց նրա կազմակերպությունը հերքել է այդ տեղեկությունը․ «Այն, թե ինչ է ասվել հեռուստաալիքներից մեկով «Ջեբհատ Ալ-Նուսրայի» առաջնորդի մասին, իրականությանը չի համապատասխանում»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։ Հաղորդում է France 24 հեռուստաալիքը։