տուն Քաղաքական Միջազգային Իսլամիստները Եգիպտոսում գազամուղ են պայթեցրել

Իսլամիստները Եգիպտոսում գազամուղ են պայթեցրել

195
0

beckham-pour-une-campagne-h-m

Եգիպտոսում գտնվող Սինայի թերակղզու հյուսիսում անհայտ անձինք պայթեցրել են գազամուղը, որը սնուցել է Էլ-Արիշ քաղաքի ցեմենտի գործարանը։

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը, մի խումբ ծայրահեղականներ պայթուցիկ նյութեր են տեղադրել գազամուղի տակ և հեռակառավարման վահանակի միջոցով վերահսկել այն։ Պայթյունից հետո գազատարում ուժեղ հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել հրժեջ ջոկատներն ու գազային մասնագետները։

Եգիպտոսում վստահ են, որ սույն գործողությունների հետևում կանգնած են «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական խմբավորման և նախկին նախագան Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները, ովքեր մի շարք այսօրինակ գործողություններով փորձում են բոյկոտել հունվարի 14-15-ին կայացած նոր Սահմանադրության հարցով հանրաքվեի արդյունքները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here