«Անսար Ալ-Շարիա» իսլամիստական ծայրահեղական խմբավորումը հայտարարել է Լիբիայի երկրորդ քաղաքում՝ Բենղազիում վերահսկողություն հաստատելու մասին,- հաղորդում է France Presse գործակալությունը։
Մի քանի օր տևած մարտերում իսլամիստները գրավել էին Բենղազիի ռազմաբազան։ Մարտերի ընթացքում միայն այս գիշեր մահացել է 30 մարդ։
Բացի այդ, մարտեր են ընթանում Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում։ Իշխանություններին չի հաջողվել մարել նավթաբազայում տեղի ունեցած հրդեհը։ Նրանք զգուշացնում են, որ եթե պահեստարանները պայթեն, ապա կենդանություն չի մնա 5 կմ շառավղով։