տուն Քաղաքական Միջազգային Իսլամը մեծ վտանգ է ներկայացնում Մերձավոր Արևելքի քրիստոնյաների համար. Արքայազն Չարլզ

Իսլամը մեծ վտանգ է ներկայացնում Մերձավոր Արևելքի քրիստոնյաների համար. Արքայազն Չարլզ

207
0

d1ba2cd09ccb2c13df0107f03c618b26

Արքայազն Չարլզը լուրջ մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում քրիստոնեական համայնքների ունեցած դժվարությունների կապակցությամբ: Այս մասին հաղորդում է The Times-ը:

Նրա կարծիքով` քրիստոնեության և իսլամի միջև կամուրջներն այրվել են փոխադարձ մեղադրանքներից, հետապնդումներից և այլ բացասական երևույթներից հետո: Չարլզը նշել է, որ դավանական խմբերի միջև լարվածությունը հասել է գագաթնակետին, և կոչ է արել՝ վերջ տալ «տգիտությանն ու չհասկացվածությանը»:

«Մենք չենք կարող մերժել այն փաստը, որ Մերձավոր Արևելքի քրիստոնյաները դիտավորյալ ավելի ու ավելի են ենթարկվում հարձակումների իսլամիստ ծայրահեղ գրոհայինների կողմից: Քրիստոնեությունը ծնվել է Մերձավոր Արևելքում, և մենք չպետք է մոռանանք մեր մերձավորարևելյան եղբայրներին և քույրերին», — ասել է նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here