ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է հասնել արդարադատության՝ ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի սպանության հարցում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ դրա համար ԱՄՆ-ին ժամանակ է անհրաժեշտ։ «Այնպիսի վարակի արմատախիլ անելն, ինչպիսին Իսլամական պետությունն է, հեշտ և կարճատև գործ չէ», ասել է Օբաման։ «Իսլամական պետության» գրոհայիններին նա «բարբարոս ահաբեկիչներ» է անվանել։