«Իսլամական պետություն» խմբավորումը օրական 3 մլն դոլար է վաստակում սև շուկայում նավթից ստացված եկամուտներից։ Այս մասին հաղորդում է Al-Arabiya-ն։
Վերջին ամիսներին գրոհայիններին հաջողվել է գրավել Սիրիայի և Իրաքի տարածքում գտնվող նավթահանքեր։ Փորձագետները պնդում են, որ Իսլամական պետության ներկայացուցիչները նավթը վաճառում են շուկայական գնից մոտ երկու անգամ պակաս։ «Ներկայում Իսլամական պետությունը փորձում է ստեղծել ինքնաբավ պետություն և կապիտալ, իսկ նավթի արդյունահանումը դրա բաղկացուցիչ մասերից մեկն է», — ասել է փորձագետներից մեկը։