տուն Քաղաքական Միջազգային Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը քննադատել է երկրի ղեկավարին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը քննադատել է երկրի ղեկավարին

210
0

Mohammad Ali Jafari

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Մոհամադ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ երկրի նախագահ Հասան Ռուհանին չպետք է հեռախոսազրույց ունենար ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:

«Նախագահն իր որոշումն է ընդունել: Սակայն նա պետք է հրաժարվեր Օբամայի հետ հեռախոսազրույցից, քանի որ ինքը հրաժարվել էր նրա հետ հանդիպումից», — ասել է Ջաֆարին:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը ԱՄՆ և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, ինչը նմանօրինակ առաջին զրույցն էր վերջին 34 տարիների ընթացքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here