տուն Քաղաքական Միջազգային Իսլամական խալիֆայության առաջնորդը պատրաստվում է հարձակվել Քուվեյթի վրա՝ վրեժ լուծելու Ամերիկայից

Իսլամական խալիֆայության առաջնորդը պատրաստվում է հարձակվել Քուվեյթի վրա՝ վրեժ լուծելու Ամերիկայից

76
0

IRAQ+ZARQAWI+ANNOUNCEMENT+-al

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադին հայտարարել է, որ «իսլամական խալիֆայությունը» կարող է հարված հասցնել նաև Քուվեյթին։ Այս մասին գրում է Ալ-Սաուսանա թերթը։

«Բոլոր մուսուլմանների խալիֆը» նշել է, որ այս քայլը թույլ կտա վրեժ լուծել Ամերիկայից։ «Մենք կարող ենք հաշվեհարդար լինել Ամերիկայից։ Մենք չենք կարող նրանց հասնել, սակայն նրանք կգան այստեղ», — ասել է նա։

Քուվեյթի իշխանություններն, իրենց հերթին, դիմում են կանխարգելիչ քայլերի։ Երկրի տարածքում արգելափակվել են մի քանի էջեր, որոնք աջակցություն են հայտնել այս կազմակերպությանը։