Երեկ ուշ երեկոյան հայտնի է դարձել, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսարյելը համաձայնել էին հրադադարի ռեժիմը երկարաձգել ևս 5 օրով։ Սակայն կարճ ժամանակ անց Իսրայելը հայտարարել է, որ Գազայի հատվածից տեղի է ունեցել հրեական պետության տարածքի հրթիռակոծություն։
Իսրայելն ի պատասխան ռմբակոծել է Գազայի հատվածը։ «Իսրայելական տարածքի հրթիռակոծությանն ի պատասխան պաշտպանության բանակը հարվածներ է հասցնում ահաբեկչական օբյեկտներին Գազայի հատվածում», — ասել է նա։
ՀԱՄԱՍ-ը հերքել է իր առնչությունն իսրայելական տարածքի հրթիռակոծման հետ։
Հիշեցնենք, որ ավելի քան մեկ ամիս տևող ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 2000 պաղեստինցի։