տուն Քաղաքական Միջազգային Իռլանդիան եվրագոտու առաջին երկիրն է, որը հրաժարվեց ԵՄ և ԱՄՀ օգնությունից

Իռլանդիան եվրագոտու առաջին երկիրն է, որը հրաժարվեց ԵՄ և ԱՄՀ օգնությունից

188
0

url

Իռլանդիան հրաժարվել է Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրվող օգնությունից։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նման հայտարարություն նախօրեին արել է վարչապետ Էնդա Քենին՝ ելույթ ունենալով իր կուսակցական ընկերների առաջ։ Նա նշել է, որ Իռլանդիան ամեն ինչ անում է, որպեսզի մինչև դեկտեմբերի 15-ը հրաժարվի ԵՄ-ի և ԱՄՀ-ի հակաճգնաժամային ծրագրով նախատեսված օգնությունից։ Իռլանդիան տնտեսական սուր ճգնաժամի սկբզնական փուլում, 2010 թվականին այդ երկու կառույցներից ստացել է 85 մլրդ դոլարի օգնություն։

Սակայն վարչապետը շեշտել է, որ ֆինանսական խնդիրները լուծված չեն․ «Մեզ դժվար ժամանակներ են սպասվում, դեռ շատ բան պետք է անենք, սակայն արտակարգ ֆինանսական օգնության փուլն անցել է», — ասել է վարչապետը։

Հիշեցնենք, որ ԵՄ-ն և ԱՄՀ-ն խիստ պայմաններ են սահմանում վարկ տրամադրելիս, ինչը սոցիալական դժգոհություն է առաջացնում օգնություն ստացող երկրներում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here