տուն Քաղաքական Միջազգային Իռլանդիայում կբացվի վիսկիի թանգարան

Իռլանդիայում կբացվի վիսկիի թանգարան

105
0

Lockeslarge5

Իռլանդիայի մայրաքաղաքում այս տարվա ամռանը բացվելու է անսովոր թանգարան: Այստեղ ներկայացվելու են Իռլանդիայի խորհրդանիշներից մեկը համարվող վիսկիի մի քանի տասնյակ տեսակներ: Դրանք հավաքվելու են երկրի տարբեր մասերից: Սպասվում է, որ այս ցուցադրությունը կգրավի ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաև Իռլանդիայի շատ բնակիչների:

Տեղի գործարարները պատրաստ են 1,9 մլն եվրո ներդնել այս անսովոր թանգարանի կառուցման համար: Սպասվում է, որ մինչև տարվա վերջ թանգարան կայցելի 60 հազար մարդ: Այն տեղակայվելու է մայրաքաղաք Դուբլինի կենտրոնում:

Այցելուներին կպատմեն այս ալկոհոլային խմիչքի պատրաստման պատմության մասին, սակայն ամենակարևորը մասը, թերևս, կլինի համտեսումը: Այստեղ հնարավոր կլինի համտեսել նաև ամենահազվադեպ վիսկիներից: Տոմսը կարժենա 14-18 եվրո: