Միջազգային Moody’s վարկանշային գործակալությունը Իռլանդիայի վարկանիշը բարձրացրել է «ամոթալի» Ba1 ցուցանիշից Baa3 ցուցանիշը, դրական կանխատեսումով,- հաղորդում է BBC-ն:
Իռնանդիային ինվեստիցիոն վարկանիշը վերադարձվել է մեկ ամիս անց այն բանից հետո, երբ Դուբլինը հրաժարվեց Եվրավիության և Միջազգային արժույթային ֆոնդի կողմից տրվող ֆինանսական աջակցության պարտավորություններն իրականացնելուց:
Նշենք, որ դեռ չորս տարի առաջ Իռլանդիան Moody’s-ի աղյուսակում ամենաբարձր Aaa վարկանիշով էր հանդես գալիս: