Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
« Իջևան քաղաքի Վալանսի փողոցը այլևս լուսավոր է։ Շնորհակալ եմ լուսատուները տրամադրողներին, շնորհակալ եմ Իջևանի քաղաքապետի Ժ\պ Айк Галумян (Հայկ Ղալումյանին) և քաղաքապետարանի աշխատակիցներին՝ քրտնաջան աշխատանքի համար:
Առաջին նկարում նախկին, երկրորդում՝ ներկա լուսավորությունը:
Մոտակա օրերին լուսավոր կլինի նաև Աբովյան փողոցը:
Իջևանը պետք է զարգանա, տարածաշրջանում լինի մրցունակ քաղաք՝ տուրիզմի ոլորտում և ոչ միայն: ԵՎ մենք պարտավոր ենք քայլ առ քայլ իրականացնել և իրականացնում ենք մեր երազանքը, բնականաբար, չսահմանափակվելով Իջևանով, այլ նաև չքնաղ Դիլիջանով, Նոյեմբերյանով, Բերդով, Այրումով և մնացած համայնքներով»: