Նոյեմբերի 23-ին «Ecocars» սոցիալական նախագծի շրջանակում Իջևանում պաշտոնապես բացվեց էլեկտրամոբիլների լիցքավորման առաջին կայանը։ Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանի մամուլի ծառայությունից:
Այս ծրագրի նպատակն է հնարավորինս շատ էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների հիմնումը, ինչը կնպաստի Հայաստանի բնակիչների` էլեկտրական մեքենաների գնմանը, հետագայում էներգախնայող և էներգոանկախ պետության ձևավորմանը և հասարակության մեջ էկո-շարժման մասսայականացմանը:
Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, մարզպետարանի աշխատակիցներ, Ուկրաինայի հայերի միության և տարբեր մարզերի ներկայացուցիչներ, Իջևանի քաղաքապետ Հայկ Ղալումյանը և պատվավոր այլ հյուրեր:
«Մեզ համար առաջին էլեկտրական լցակայանի բացումը շատ կարևոր նշանակություն ունի, որովհետև հերթական նորարարական քայլն ենք կատարում, որը մեծ շարունակություն պետք է ունենա։ Սա հնարավորություն է ավելի հարստանալու, սեփական ոտքերին ավելի ամուր հենվել և սպառողական մոտեցումից արտադրողական մոտեցման անցնել»,-ասել է Հայկ Չոբանյանը։