տուն Հասարակություն ԻՊ-ն ստանձնել է Ղամիշլիում հայ հոգևորականների սպանության պատասխանատվությունը

ԻՊ-ն ստանձնել է Ղամիշլիում հայ հոգևորականների սպանության պատասխանատվությունը

198
0

Սիրիայում Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր՝ Տեր Աբրահամ քահանա Պետոյանի սպանության պատասխանատվությունը նոյեմբերի 11-ին ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Այս մասին հայտնել է Rudaw հեռուստաընկերությունը Թվիթերի իր էջում:

Հիշեցնենք, որ Հայ Կաթողիկե համայնքի հովվապետն ու նրա հայրը սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին, երբ ցանկանում էին պարզել կաթողիկե եկեղեցու վիճակը. ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ:

Հրաձգության հետևանքով Հայ Կաթողիկե համայնքի հովվապետի հայրը տեղում մահացել է, րոպեներ անց մահացել է նաև հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանը: Ահաբեկիչների կողմից բացված կրակից մեքենայում վիրավորվել է Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն: