Ուկրաինայի «Ռեգիոնների կուսակցությունը», որը համարվում է իշխող քաղաքական ուժ, վարչապետ Նիկոլայ Ազարովից պահանջել է «ֆորմատավորել» կառավարությանը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը` հղում կատարելով այդ կուսակցության պատգամավոր Աննա Գերմանին:
«Մենք Ազարովի առջև պահանջ ենք դրել կառավարության կազմը ֆորմատավորել 90%-ով», — Ազարովի և «Ռեգիոնների կուսակցության» անդամների հետ հանդիպումից հետո ասել է Գերմանը:
Հիշեցնենք, որ այսօր մամուլում հայտնվել է տեղեկություն, համաձայն որի, Յանուկովիչն աշխատանքից հեռացնելու է տնտեսական բլոկի, ինչպես նաև արտաքին գործերի նախարարներին: