տուն Uncategorized Իշխանությունում գտնվող օլիգարխների կանանց շնորհիվ Հայաստանն առաջին տեղերում է կին թոփ-մենեջերների թվով

Իշխանությունում գտնվող օլիգարխների կանանց շնորհիվ Հայաստանն առաջին տեղերում է կին թոփ-մենեջերների թվով

120
0

Women Manager

Grant Thornton International Business Report for 2014 զեկույցը, որ հրապարակվել է այսօր, անդրադարձել է այն հարցին, թե որ երկրներում են ընկերություններն ավելի շատ կին ղեկավարներ ունենում:

Պարզվել է, որ Հայաստաանն այս ցուցակում առաջատարների դիրքերում է, ինչը մի փոքր զարմանալի է: Այսպես, զեկույցի հեղինակները պարզել են, որ Հայաստանում  ընկերությունների թոփ մենեջերների 35%-ը կանայք են: Այս ցուցակում մենք կիսում ենք չորորդ հորիզոնականը Վրաստանի հետ: Նման բարձր տեղը, թերևս, բացատրվում է նրանով, որ իշխանության մեջ գտնվող շատ գործարարներ իրենց բիզնեսների ղեկավարներ են նշում իրենց իսկ կանանց, ինչի արդյունքում էլ մենք հայտնվել ենք առաջատար դիրքերում:

Զեկույցում առաջին հորիզոնականում Ռուսաստանն է` 43 տոկոս կին թոփ մենեջերներով: Նրան հետևում են Լատվիան` 41%, Լիտվան` 39% և Էստոնիան` 37%:

Մինչդեռ Արևմուտքում այս թվերը զգալի ցածր են: Իսպանիայում և ԱՄՆ-ում, օրինակ, այս ցուցանիշը զգալի ցածր է միջին ցուցանշներից և կազմում է 22%, մեծ Բրիտանիայում` 20%, Գերմանիայում և Դանիայում` 14%, Շվեյցարիայում` 13%: Այս մասին հաղորդում է News.ru-ն: