Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը նախատեսում է, քաղաքացիների 5% վճարներից բացի, նաև պետության կողմից վճարների հատկացում 5%-ի չափով, բայց ոչ ավելի քան 25.000 դրամ:
Այնպիսի ոգևորությամբ են դրա մասին ասում, իբր նվեր են տալիս, կամ էլ այդ 5 տոկոսը իրենց տնից են բերելու:
Իսկ հեքիաթը շատ պարզ է` 2013 թ. 20 %-անոց եկամտահարկին փոխարինեց 24,4-26 %-անոց եկամտային հարկը, և հենց այդ ավելի վճարվող 5 % հարկն էլ գումարվելու է կենսաթոշակային պարտադիր վճարին:
Արդյունքում ամբողջ գումարը վճարվելու է բացառապես քաղաքացիների կողմից` աշխատավարձի 10 %-ի չափով: