տուն Լուրեր Իշխանությունները վարում են փախստականների խնդիրները անտեսելու ...

Իշխանությունները վարում են փախստականների խնդիրները անտեսելու քաղաքականություն (տեսանյութ)

112
0

«Ի սկզբանե  փախստականների  խնդիրները  Հայաստանի  կազմաքանդման  շրջանի  մի  մաս  դարձան: Բայց  հետագայում   պարզ  դարձավ , որ   ՀՀ  հիմնական  ծրագիրը   փախստականներին   անձնագրավորելն էր : Սակայն  դրանով  փախստակնների   խնդիրները  լուծում  չստացան»,-այսօր լրագորղների հետ հանդիպման ընթացքում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

«Այսօր,  նաև   միջազգային  կառույցներում   ոչ  մի   հիշատակում  չկա   հայաստանյան  փախստականների  մասին, մինչդեռ, պարբերաբար  անդրադարձ  է  կատարվում    ադրբեջանական  փախստականների  խնդիրներին։  Եթե  անցած   քսանհինգ տարիներին  լուծում  ստանային ադրբեջանահայ  փախստականների  խնդիրը , այսօր   փորձը կօգներ  լուծել  նաև սիրիահայ  փախստականների  խնդիրները»,- ասաց  Հրանուշ Խառատյանը:

Ադրբեջանահայ փախստականների խնդիրներով մտահոգ Սուսաննա Մելիքյանը կարծում է, որ ՀՀ իշխանությունները վարում  են  փախստականների   խնդիրները  անտեսելու  քաղաքականություն : Փախստականների   խնդիրները,    թե  սոցիալ- տնտեսական ,  թե  քաղաքական, թե  մշակութային  առումով   լուծում  չեն  ստանում :

Մանրամասները AraratNews.am-ի տեսանյութում.