տուն Լուրեր Բլոգ Իշխանությունը միայն Կառավարությունը չէ

Իշխանությունը միայն Կառավարությունը չէ

53
0

max

Բաբկեն Պիպոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Այս պահին Սահմանադրական դատարանում քննարկվում է պարտադիր կենսաթոշակային համակարգի հարցը: Ուշագրավ է, որ նիստից ընդամենն օրեր առաջ ուսումնասիրություն իրականացրեց և հայտարարությամբ հանդես եկավ «Գելափ» ընկերությունը: Այն նույն «Գելափ»-ը, որն ուսումնասիրուրություններ էր անցկացնում թե’ ԱԺ, թե’ նախագահական ընտրություններից առաջ, և որի կողմից հրապարակվող արդյունքները միշտ կասկածի տակ են դրվել ոչ իշխանական ուժերի կողմից:
Թերևս այս հանգամանքը մի քանի ուշագրավ հարց է առաջացնում` արդյո՞ք այս հետազոտությամբ իշխանությունները հաղորդագրություն են ուղարկել ընդդիմադիրներին, մասնավորապես` հարցման մեջ նշվում է, որ հարցվողների ավելի քան 40 տոկոսը չի վստահում Կառավարությանը: Բոլորիդ ուշադրությունն եմ հրավիրում հատկապես այս կետի վրա, քանզի ոչ թե իշխանությանը, այլ Կառավարությանը, և ակնհայտ է, որ իշխանությունը միայն Կառավարությունը չէ, և այդպիսով անվստահությունն ուղղվում է ոչ թե իշխանություններին, այլ փոփոխման ենթակա Կառավարությանը: Եվ ակամայից հարց է առաջանում` Կառավարության փոփոխությունն ու պարտադիր կենսաթոշակային համակարգում որոշակի փոփոխությունները կարո՞ղ են հիմք հանդիսանալ երկխոսության և ստեղծված անջրպետի հաղթահարման: