ԱԺ-ում շարունկավում է քննարկեվել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը:
«Իմ քայլկ» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը խոսեց խոսքի ազատության մասին:
Նա ընդգծեց, որ թեեւ պետական մարմիններից չեն ուղղորդվում հեռուստաընկերություններն ու ռադիոնները, բայց սպասարկում են որոշ խավերի շահեր, և քաղաքացին պետք է իմանա, թե ինչ օրակարգ է առաջ մղում տվյալ լրատվամիջոցը:
Խոսելով խոսքի ազատության մասին, իմքայլական պատգամավորն ասաց, որ դեմ է եղել սահմանափակումներին, բայց լրատվական դաշտում առկա աղբը տեսնելով հույս ունի, որ սահմանափակումների և օրենսդրական փոփոխությունների շնորհիվ հնարավոր կլինի վերանայել և շտկումներ կատարել ոլորտում:
Նազելի Բաղդասարյանն ասաց, որ տեղեկատվական պատերազմում լրատվամիջոցները հզոր զենք են, և որոշ քաղաքական ուժեր, որոնք կորցրել են իշխանությունը դրանք օգտագործում են սեփական ժողովրդի դեմ:
Պատգամավորը ընդգծեց, որ նրանց վերջին հանգրվանը չորրորդ իշխանությունն է, որպեսզի իրենց ստեղծած մեդիակայսրությունները օգտագործեն իրենց խոհանոցային արկածները լուսաբանելով:
Հայկ Մագոյան