ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, անդրադառնալով վերջերս կայացած ՀՀԿ համագումարին, ասաց.
«Լավ կլիներ, եթե ՀՀԿ համագումարը ինչ-որ բան տար մեր ժողովրդին: Բայց մենք դրա ականատեսը չեղանք: Իշխանությունը մեկուսացնում է ընդդիմությանը՝ նրան չտալով որևէ լծակ»:
Սերժ Սարգսյանի հայտարարությունների վերաբերյալ պատգամավորն ասաց.
«Եվ այն համոզումը, որ ընդդիմությունն ու իշխանությունը մարդու երկու ձեռքերի պես պետք է զուգահեռ աշխատեն, կարծում եմ, ուղղակի խոսք էր: Երկրորդ ձեռքը, որը իշխանության հատվածն է, առողջացման կարիք ունի: Եթե Սերժ Սարգսյանն ասում է, որ ընդդիմությունը միայն բողոքում է, թող իշխանություն տա նաև ընդդիմությանը, և այդ դեպքում նաև իշխանության ձեռքը կառողջանա»: