տուն Լուրեր Ինքնորոշման դեպքերը ողջունելի են. ԼՂՀ վարչապետ

Ինքնորոշման դեպքերը ողջունելի են. ԼՂՀ վարչապետ

98
0

ra-arutyunyna-320x228ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ  մարտի 18-ին և 19-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այցելել է Շահումյանի և Մարտակերտի շրջանների մի շարք համայնքներ՝ տեղի ղեկավարների՝ 2013 թ. գործունեության հաշվետվություններին ներկա գտնվելու և բնակիչների հետ հանդիպելու համար:

Նոր Գետաշեն համայնքում, ի պատասխան Ղրիմի հանրաքվեի համատեքստում արցախյան հակամարտության լուծման հնարավորությունների վերաբերյալ հարցին, Ա. Հարությունյանը ընդհանուր առմամբ ողջունելի է համարել ինքնորոշման իրավունքի ցանկացած իրացում, ինչն ամրացնում է Արցախի անկախության իրավական հիմքերը: Մյուս կողմից, սակայն, նշել, որ արցախահայությունն ավելի քան քսան տարի առաջ է ինքնորոշվել և իր իրավունքները պաշտպանել պատերազմում: Վարչապետի խոսքով՝ հաշվի առնելով աշխարհում տիրող բազմակի ստանդարտները, մենք պետք է ինքներս կերտենք մեր ապագան ու պետականությունը՝ առաջին հերթին մարտունակության, այնուհետև տնտեսական ու ժողովրդագրական զարգացման ճանապարհով: