տուն Քաղաքական Միջազգային Ինքնասպան է եղել ՌԴ ՆԳՆ գեներալ մայորը

Ինքնասպան է եղել ՌԴ ՆԳՆ գեներալ մայորը

93
0

21063

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության հակակոռուպցիոն ստորաբաժանման ղեկավարի տեղակալ, գեներալ մայոր Կոլեսնիկովն ինքնասպան է եղել Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննության ժամանակ: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:

«Քննչական գործողությունների ժամանակ նա իրեն ցած է նետել 6-րդ հարկից», — ասել է փաստաբանը: Հայտնի է, որ Կոլեսնիկովն իբր ինքնասպան է եղել այն ժամանակ, և նրա վրայից հանել են ձեռնաշղթաները փաստաղթեր ստորագրելու համար: Փաստաբանն ասել է նաև, որ շատ տարօրինակ էր, որ Կոլեսնիկովին այսօր հրավիրել էին հարցաքննության, ինչը նախատեսված չի եղել: Հաղորդում է Lenta.ru-ն:

Կոլեսնիկովն ու մի շարք այլ բարձրաստիճան սպաներ մեղադրվում էին պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ: