Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այս պահին «Դեմ եմ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է անցկացնում ՀՀ ֆինանսների նախարարության շենքի դիմաց: Araratnews.am-ի լրագրողը տեղեկացնում է, որ րոպեներ առաջ 67-ամյա մի քաղաքացի ակցիայի ժամանակ փորձել է ինքահրկիզվել՝ նշելով, որ իրենից խլել են իր ունեցվածքը: Այլ մանրամասներ ինքնահրկիզվել ցանկացող քաղաքացին չի նշել: Նշենք, որ ակցիայի մասնակիցներին և ոստիկաններին հաջողվել է քաղաքացուն հետ պահել այդ քայլից: Araratnews.am-ի լրագրողը տեղեկացնում է, որ քիչ առաջ 67-ամյա քաղաքացուն ոստիկանական մեքենայով հեռացրել են ՀՀ ֆինանսների նախարարության շենքի դիմացից: