տուն Քաղաքական Միջազգային Ինքնաթիռը հրաշքով փրկվել է՝ «փորի» վրա վայրէջք կատարելուց հետո (տեսանյութ)

Ինքնաթիռը հրաշքով փրկվել է՝ «փորի» վրա վայրէջք կատարելուց հետո (տեսանյութ)

86
0

1001531059

Բրազիլական Avianca ավիաընկերության Fokker 100 ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Բրաիզլիայի մայրաքաղաքի օդանավակայանում այն բանից հետո, երբ հայտնաբերվել է, որ չի բացվել դիմացի անվադողը։  Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել երեկ։ Օդաչուն հայտնել է անսարքության մասին և վայրէջքի թույլտվություն խնդրել։ Մինչ այդ նա մի քանի պտույտ է կատարել, որպեսզի սպառի վառելիքը։

Արդյունքում՝ օդաչուն հմտորեն այն նստեցրել է «փորի» վրա, 49 ուղևորներից և ոչ մեկ չի տուժել։