Thai Airways ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Շրի Լանկայի «Բանդարանայիկե» միջազգային օդանավակայանում՝ երկու ուղեւորների ինքնազգացողության վատացման պատճառով,- գրում է ColomboPage-ը։
Համացանցային պարբերականի տեղեկությամբ, վայրէջքի պահին Ինդոնեզիայի երկու քաղաքացիները՝ տղամարդն ու կինն արդեն մահացած էին։
Վրա հասած մահվան պատճառները դեռ հայտնի չեն։