Հարցը, թե ինչու է Հրանտ Բագրատյանը կառավարության ծրագրից «ծրագրի հոտ» առնում՝ պետք է տալ Հրանտ Բագրատյանին: Այսպես արձագանքեց տնտեսագետ Վահագն խաչատրյանն այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի Բագրատյանի կողմից կառավարության ծրագրին նման գնահատական տալը: «Ինքը հնարավորինս չափ հիմնավորումներ տվել է: Ինքն ընդունում է, որ ԱԱՀ-ի հետ կապված մոտեցում է փոխվել, և դրա մասին ինքը տարիներ շարունակ խոսել է…Այսինքն՝ խնդիրներ կան, որ ինքը ժամանակին բարձրացրել էր և դրանք հիմա հաշվի են առնվել, այդ առումով կառավարության ծրագրի ինչ-որ մաս իրեն բավարարում է: Բայց վերջնական քվեարկության ժամանակ, տեղյակ եք, ինքը ձեռնպահ է քվեարկել: Դրա համար չեմ ուզում Հրանտ Բագրատյանի մոտեցումներին գնահատական տալ»,- ասաց Վ. Խաչատրյանը:
տուն Տնտեսական «Ինքը հիմնավորումներ տվել է»,- Վ. Խաչատրյանը՝ Հ. Բագրատյանի կողմից կառավարության ծրագրից «հոտ...