տուն Տնտեսական Ինտենսիվ աշխատանքներ` Երևանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացելու համար

Ինտենսիվ աշխատանքներ` Երևանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացելու համար

215
0

Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական նիստի արդյունքներով երկու երկրների միջև ստորագրվել է երկարաժամկետ` մինչև 2020 թվականը տնտեսական համագործակցության ծրագիրը: Այս մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում:

Նիստից հետո տեղի է ունեցել ասուլիս, որի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուն` նշելով, որ իր իր դիրքորոշումը չի փոխվել և այն համահունչ է Ռուսաստանի իշխանությունների տեսակետին:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որը հնչեցվեց նախորդ տարվա օգոստոսին երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ, հետևյալն էր. հաշվի առնելով այն, որ Հայաստանը չունի ընդհանուր սահման Մաքսային միության հետ, մենք պետք է աշխատենք, թե ինչպես Հայաստանը պետք է ինտեգրվի Մաքսային միությանը: Հանձնարարական տրվեց նախագահների կողմից, որպեսզի մենք մշակենք ինտեգրացիոն գործընթացի գործիքակազմը` հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները, մասնավորապես, ընդհանուր սահմանների բացակայությունը:

Մեր երկու նախագահների հանձնարարությամբ նախորդ տարեվերջին ստեղծվեց աշխատանքային խումբ: Մենք ինտենսիվորեն աշխատեցինք նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ` համագործակցության շուրջ: Արդյունքում, ՀՀ վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ պարոն Խրիստենկոյի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: Այս ամենի արդյունքում ՄՄ-ում արդեն ստեղծվել են այնպիսի գործիքներ, որոնք թույլ են տալիս կտրուկ նվազեցնել այն տրանսակցիոն ծախսերը, որոնք առկա են ընդհանուր սահմաններ չունենալու պատճառով: Այն գործիքները, որոնք այսօր օգտագործվում են, նպաստում են Հայաստանի ինտեգրմանը Մաքսային միությանը»,- նշել է Տիգրան Սարգսյանն` ավելացնելով, որ դրա արդյունքում էլ կայացվել է երկու երկրների նախագահների որոշումը:

Ասուլիսում տեղեկացվել է նաև, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում Երևանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացելու ուղղությամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here