Մովսես Հակոբյանի՝ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով գալը չէր կարող կապ ունենալ իր պաշտոնանկության հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Մենք ում հրավիրում ենք, հաճույքով գալիս են։ Գիտակցություն կա, որ դա ի նպաստ մեր բանակի է»,- նշեց նա։
Իսկ այն, որ Մովսես Հակոբյանն ասոցացվում էր նախկին իշխանությունների հետ, Անդրանիկ Քոչարյանը նկատեց՝ զինվորականներն իրենց ծառայությունները մատուցել են տարբեր իշխանությունների ժամանակ։
«Դա խոսում է այն մասին, որ այդ ինստիտուտում խնդիրներ են առաջացել, և վարչապետը նման որոշում է կայացրել»,- ասաց Քոչարյանը։