տուն Հասարակություն Իրավական Ինչ փոփոխություն է նախատեսվում կերակրողին կորցրած ուսանողների համար

Ինչ փոփոխություն է նախատեսվում կերակրողին կորցրած ուսանողների համար

439
0

Ազգային ժողովում ընթացող նիստի շրջանակում քննարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը:

Անդրադառնալով օրինագծին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օրինագծի համահեղինակ Հայկ Կոնջորյանը նշել է, որ քննարկվող փոփոխություններով առաջարկվում է բարձրացնել այն ուսանողների տարիքային ցենզը, ովքեր զրկվել են կերակրողից՝ այն 23-ից հասցնելով 26-ի։

Պատգամավորը պարզաբանել է, որ այժմ ուսանողները բուհն ավարտում են ոչ թե 23, ինչպես նախկինում էր, այլ շատ ավելի մեծ տարիքում, քանի որ ուսումը դպրոցում դարձել է 12-ամյա։