«Մաքսային Միությանը միանալու կապակցությամբ մեր երկրում որոշ փոփոխություններ են ակնկալվում՝
Ամեն օր, առավոտ գիշերով՝ ռադիոյով համերգ գյուղի աշխատավորների համար:
Օլիգարխները կվերանվանվեն ցեխավիկներ:
«Սիթիի» աշխատողները կսկսեն «տակից» ապրանք տալ:
Դոլարի պաշտոնական փոխարժեքը կդառնա 1$= 60 դրամ: Սեւ շուկայում՝ 580 դրամ: Դոլարը միայն ՀՀ Կառավարությանը կից «չենջում» կփոխեն:
«Երեկոյան Երեւանի» փոխարեն կհրապարակվի «Գիշերային Երեւանը»:
Ամենահարգի ֆակուլտետը նորից կդառնա ԵՊՀ պատմության ֆակուլտետը, որտեղ պարտադիր կդասավանդվի մարքսիզմ-նժդեհիզմը: Ֆակուլտետի դեկանը կլինի Շարմազանովը, կամ ծայրահեղ դեպքում՝ նրա եղբայրը:
Հայաստանում կմնա երկու հեռուստաալիք. Հայաստանի 1-ին ալիքն ու… Ռուսաստանի 1-ին ալիքը:
Անգլիական, ֆրանսիական թեքումով դպրոցները կդառնան ռուսական:
Արտասահմանյան զբոսաշրջիկներին կսպասարկի միայն «Ինտուրիստը»: .
Նունե Եսայանը Հրապարակում համերգ կտա Գյուլիստանի պայմանագրի 201-ամյակի կապակցությամբ:
Մայիսի 9-ին Հաղթանակի օրվա կապակցությամբ Հրապարակում կկայանա ՀՀ կառավարության անդամների զինվորական շքերթը:
Սերժ Սարգսյանի պաշտոնական պաշտոնը կլինի ՀՀԿ Կենտկոմի Առաջին Քարտուղար»:
Մհեր Ղալեչյանի ֆեյսբուքի էջից