Նախորդ ամիս գրել էինք, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել:
Araratnews.am-ը զանգահարեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ տեղեկանալու, թե ինչ փուլում է գործը: «Հենց այն փուլում է, որ սկսվեց: Որեւէ բան առկա չէ եւ տեսանելի էլ չէ, չգիտեմ»,- ասաց նախկին ոստիկանապետը:
Հիշեցնենք՝ «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանպետ Ալիկ Սարգսյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիքի և հանցագործությունը պարտակելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։