Աշխարհի ֆուտբոլի առաջնության մասնակիցները եհտաքրքրիր պահանջներ են դրել Բրազիլիայում կայանալիք մրցաշարի կազմկոմիտեի անդամների առաջ:
Հարավային Կորեայի գլխավոր մարզիչ Հոն Մեն Բոն, ում թիմն ընգրկվել է Բրազիլիայի հետ նույն խմբում, պահանջել է, որպեսզի կազմակերպիչներն ապահովեն իր թիմի մարզումների գաղտնիությունը և մեծ պաստառով փակեն այն տարածքը, ուր մարզվելու են հարավկորեացիները:
Ճապոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան պահանջել է, որպեսզի ֆուտբոլիստների բոլոր համարներում տեղադրված լինի ջակուզի, իսկ ֆրանսիացիները խնդրել են բոլոր համարներն ապահովել հեղուկ օճառով, քանի որ ֆուտբոլիստները սովոր չեն կոշտ օճառների: Ալժիրի հավաքականի բոլոր համարներում պետք է լինի Ղուրան, իսկ էկվադորի հավաքականի ֆուտբոլիստների համարներում պետք է պարտադիր լինեն բանաններ, ընդ որում` էկվադորյան արտադրության:
Չիլիացիները հարթ էկրանով հեռուստացույց են պահանջել, իսկ ուրուգվայցիներն` անձայն օդափոխիչեր: Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստները ցանկացել են օգտվել լայնաշերտ համացանցային կապից, իսկ գոնդուրասցիները կյանք չունեն առանց իսպանալեզու վեց հեռուստաալիքների:
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստները հանգստի ժամանակ պետք է համակարգչային խաղեր խաղան, ինչպես նաև պարտադիր ունենան վեց թիկնապահ:
Կազմակոմիտեն հայտարարել է, որ կքննարկի հայտերը, սակայն չի խոստանում, որ կկատարի բոլոր խնդրանքները: